Գուրուդև Շրի Շրի Ռավի Շանկարի մասին

Գուրուդև Շրի Շրի Ռավի Շանկարը միջազգայնորեն ճանաչված հումանիտար և հոգևոր առաջնորդ է և խաղաղության դեսպան։ Պարզ, հանրամատչելի խոսքերով նրա արտահայտած հազարամյա իմաստնությունը և բռնությունից ու սթրեսից զերծ հասարակության կերտելու տեսլականը Ապրելու Արվեստի ծրագրերի և կամավորական նախագծերի միջոցով միլիոնավոր մարդկանց է ոգեշնչում.

Հետևե՛ք Գուրուդևին

Background image with a semi transparent swan on the left

Կենսագրություն

ԳՈՒՐՈՒ, ԱՌԱՋՆՈՐԴ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆ

Գուրուդև Շրի Շրի Ռավի Շանկարը աշխարհով մեկ ճանաչված հոգևոր և հումանիտար առաջնորդ է։ Նա նախաձեռնել է սթրեսից և բռնությունից զերծ հասարակության ստեղծմանն ուղղված աննախադեպ համաշխարհային մի շարժում։ Բյուրավոր ծրագրերի և ուսմունքների, «Ապրելու Արվեստ» և «Մարդկային արժեքների միջազգային ասոցիացա» քույր-կազմակերպությունների ցանցի և աշխարհի ավելի քան 180 երկրներում աճող ներկայության շնորհիվ Գուրուդևը դիպչել է 800 միլիոնից ավելի մարդկանց սրտերի։ Նա մշակել է յուրահատուկ, ազդեցիկ ծրագրեր, որոնք անհատներին ուժ ու գործիքներ են տալիս և վերափոխում նրանց՝ գլոբալ, ազգային, համայնքային և անհատական մակարդակում մարտահրավերները հաղթահարելու համա.

Գուրուդևը ծնվել է 1956 թվականին Հարավային Հնդկաստանում, և մանկուց շնորհալի է եղել։ Չորս տարեկան հասակում նա արտասանում էր Բհագավատ Գիտան՝ սանսկրիտով գրված հնագույն սուրբ գրություններից մեկը, և նրան հաճախ էին գտնում մեդիտատիվ վիճակում։ Նա մագիստրոսական աստիճաններ ունի Վեդայական գրականության և ֆիզիկայի բնագավառներում.

1982-ին Գուրուդևը տասնօրյա լռության մեջ է մտնում Հնդկաստանի Կարնատակա նահանգի Շիմոգա վայրում։ Այստեղ էլ ծնվում է Սուդարշան Կրիյա™ հզոր շնչառական տեխնիկան։ Ժամանակի ընթացքում Սուդարշան Կրիյան™ դառնում է Ապրելու Արվեստի ծրագրերի առանցքը.

Ծանոթացե՛ք Գուրուդև Շրի Շրի Ռավի Շանկարին․ մեր կազմակերպության հիմնադիրը և խորաթափանց առաջնորդը
Խաղաղության դեսպան և հումանիտար առաջնորդ Շրի Շրի Ռավի Շանկար
Շրի Շրի Ռավի Շանկարը դասախոսում է
Շրի Շրի Ռավի Շանկարը խոսում է յոգայի և մեդիտացիայի մասին
Շրի Շրի Ռավի Շանկարը մեդիտացիա է վարում
Գուրուդև Շրի Շրի ռավի Շանկարը ելույթի ժամանակ

Անհատական մակարդակում Գուրուդևի ինքնազարգացման ծրագրերն ամբողջ աշխարհում հարյուր միլիոնավոր մարդկանց օգնել են ազատվել սթրեսից և հանգստության ու բարօրության վիճակ փորձառել։ Այս ծրագրերի արմատներում Յոգայի հնագույն տեխնիկաներն են, որոնք հարմարեցվել են ժամանակակից կարիքներին, ինչպես նաև Գուրուդևի յուրահատուկ ընծան է՝ Սուդարշան Կրիյան™՝ զորեղ ծնչառական տեխնիկա, որը նպաստում է ֆիզիկական, մտավոր և էմոցիոնալ բարեկեցությանը։ Հեղինակավոր բժշկական հաստատությունների անկախ հետազոտությունները փաստագրել են այս տեխնիկաների ազդեցությունը դեպրեսիայի հաղթահարման, կորտիզոլի (սթրեսի հորմոնի) նվազման և իմունային համակարգի ամրապնդման առումով.

Նրա ուղերձի ուժը հանրության ծառայելու հսկայական ալիք է ոգեշնչել ամբողջ աշխարհում, և բյուրավոր կամավորներից բաղկացած հսկա մի թիմ է ստեղծվել.

Որպես պատկառելի գլոբալ առաջնորդ՝ Գուրուդևը կենսական դեր է խաղացել մի շարք խաղաղության բանակցություններում: Հնդկաստանի Քաշմիրից, Ասամից և Բիհարից մինչև Կոլումբիա, Կոսովո, Իրաք, Սիրիա և Կոտ դ'Իվուար՝ Գուրուդևի ծրագրերը փաստագրված ազդեցություն են ունեցել զինված հակամարտությունների մեջ ներգրավված մարդկանց խաղաղության ճանապարհ բերելու առումով: Բռնությամբ և հակամարտություններով պաշարված մեր աշխարհում Գուրուդևն առաջարկում է մեկ այլ ուղի․ այստեղ անհատները խաղաղություն են գտնում իրենց ներսում և խաղաղության ու ներդաշնակության աղբյուր են դառնում հասարակության համար.