Գյուղերի զարգացում

Ամեն երկրի առաջընթաց կապված է իր գյուղերի զարգացման հետ: Գյուղերի տևական զարգացմանը հնարավոր է միայն ամբողջական և բազմակողմանի մոտեցում որդեգրելով, որը հաշվի կառնի և կներառի տնտեսական, սոցիալական ու բնապահպանական կողմերը: Փոփոխությունները կենսակայուն կլինեն, եթե սկսվեն ներսից: «Ապրելու Արվեստի» նախաձեռնած գյուղական զարգացման ծրագրերում շեշտադրվում է տեղական համայնքների զորացումը. փոփոխությունների դրոշակակիրները հենց տեղացիներն են: «Երիտասարդների առաջնորդության կրթական ծրագիրը» երիտասարդներին հմտություններ, մոտիվացիա և կարողություններ է տալիս՝ իրենց գյուղերում տեղի կարիքներից բխող հանրօգուտ նախագծեր անելու համար:

Մոտեցումը

«Ապրելու Արվեստի» նախաձեռնած՝ գյուղերի փոխակերպման աշխատանքների հենասյունը տեղի երիտասարդ առաջնորդներն են, որոնց անվանում են «Յուվաճարյա»: Նրանք խելացի, պայծառ երիտասարդ տղամարդիկ ու կանայք են, որոնք գյուղական միջավայրի ծնունդ են և բազմակողմանի կրթություն են ստացել «Երիտասարդների առաջնորդության կրթական ծրագրով»:

Նրանք հմտություններ, մոտիվացիա և կարողություն են զարգացնում իրենց իսկ գյուղերում տեղական կարիքներից բխող հանրօգուտ նախագծեր առաջնորդելով:

Յուվաճարյաները կիրառում են «Ապրելու Արվեստի» մշակած 5H մոտեցումը.

  • Health / առողջություն (ֆիզիկական, մտավոր, ֆինանսական և բնապահպանական)
  • Homes for the homeless / տներ անօթևաններին
  • Hygiene / հիգիենա
  • Human Values / համամարդկային արժեքներ
  • Harmony in Diversity / ներդաշնակություն բազմազանության մեջ

5H-ը սոցիալական փոփոխությունների կատալիզատոր է հանդիսանում, որով օգնում է կրճատել աղքատությունը, թշվառությունը ու խաղաղություն հաստատել աշխարհի տարբեր վայրերի գյուղական և բնիկ համայնքներում:

Արդյունքում

Հնդկաստանի 70,000 գյուղում

իրականացվել է այս ծրագիրը:

227,895 գյուղաբնակ երիտասարդ

ուսանել է «Երիտասարդների առաջնորդության կրթական ծրագրի» շրջանակում:

165,000 սթրեսազերծման անվճար դասընթաց

է անցկացվել, որին մասնակցել է ավելի քան 5,688,000 մարդ:

90,200 հիգիենայի ճամբար

է կազմակերպվել, որից օգտվել է 7,869,900 մարդ:

27,427 բժշկական ճամբար,

որից օգտվել է 577,400 մարդ:

3,819 տուն

է կառուցվել՝ բարելավելով ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը:

62,000+ զուգարան

է կառուցվել՝ բարելավելով գյուղի բնակիչների առողջական վիճակը:

1,199 ջրհոր

է փորվել՝ ապահովելով մաքուր ջրի կանոնավոր պաշարներ:

1000 բիո-գազի կայան

է կառուցվել՝ ապահովելով այլընտրանքային վառելիք:

55 մոդելային գյուղ

է ստեղծվել:

65,000+ մարդ

16,500-ից ավելի ընտանիք արևային էներգիայով լուսավորություն է ստացել:

արևային էներգիայի ոլորտի 98 ձեռներեց

է ուսուցանվել՝ մաքուր էներգիա տրամադրելու 4,000 գյուղական ընտանիքի:

Գյուղերի փոխակերպման հանրօգուտ նախագծեր

  • Գյուղական շրջանների էլեկտրաֆիկացում
  • Համակողմանի զարգացում
  • Համայնքային աշխատանք
  • Առողջապահություն և հիգիենա
  • Երիտասարդների առաջնորդություն
  • Հնդկաստանի բնակչության շուրջ 1/4-ը՝ 360 միլիոն մարդ, չունի էլեկտրականություն: Այս մարդկանց մեծ մասն իրենց տունը լուսավորելու համար կերոսին կամ այլ վառելիք է այրում, ինչը վնասակար է թե՛ առողջության, թե՛ շրջակա միջավայրի համար: Ամեն տարի 2.2 միլիոն լիտր կերոսին է այրվում՝ արտանետելով 5.5 միլիոն տոննա ածխաթթու գազ: Ավանդական այս վառելիքի այրումը, լինելով օդի ներտնային աղտոտման թիվ մեկ պատճառը, միայն Հնդկաստանում տարեկան 300,000-400,000 մահերի պատճառ է դառնում:

    2012 թվականին «Ապրելու Արվեստը» նախաձեռնեց «Լուսավորել մեկ միլիոն տուն» նախագիծը, որը շարունակում է ոգեշնչել բազմաթիվ անհատների ու կազմակերպությունների՝ մաքուր էներգիա և լուսավորության մատչելի լուծումներ հասցնելու Հնդկաստանի և Նեպալի այն գյուղերին, որոնք զրկված են էլեկտրականությունից:

    Այս ծրագիրն ինտեգրված մոտեցում է որդեգրել, ինչը ներառում է գյուղերի փոխակերպման մի քանի տարր, այդ թվում՝ գյուղական ձեռներեցության զարգացումը: Չնայած դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, սակայն ժպիտներն արդեն իսկ լուսավորում են հազարավոր այն մարդկանց դեմքերը, ովքեր սկսել են փորձառել այս ծրագրի օգուտները:

    Մի քանի օրինակ

    Ասամ - 2016 թվականի դեկտեմբերին Ասամ նահանգի Դիբրուգարհ կղզու վրա գործարկվեց Հնդկաստանի խոշորագույն՝ արևային մարտկոցներ լիցքավորող շարժական կայանը, որը լուսավորեց այս հեռավոր կղզու 287 տուն: Ծրագրի իրագործումն առաջնորդում էին կանայք:

    Արևմտյան Բենգալիա - «Լուսավորել մեկ միլիոն տուն» նախագծի միջոցով այստեղ առաջին անգամ մի ամբողջ գյուղ լուսավորվեց արևային էներգիայով. սա Հնդկաստանում առաջին ապակենտրոն արևային էլեկտրաֆիկացիայով նախագիծն էր:

    • Արունաչալ Պրադեշ. 33 տներ են լուսավորվել հեռավոր շրջաններում
    • Ջամու և Կաշմիր. երկու դպրոց ամբողջությամբ էլեկտրաֆիկացվել է 2014 թվականի ջրհեղեղներից հետո
    • Թամիլ Նադու. Նիլգիրի անտառում գտնվող Կոդամբան Կոբաի բնիկ ապրելավայրն առաջին անգամ էլեկտրաֆիկացվել է
    • Կարնատակա. Կարնատակա և Գոա նահանգների երեք հեռավոր գյուղեր իրենց պատմության մեջ առաջին անգամ էլեկտրականություն են ստացել
    • Մահարաշտրա. արևային լամպերն էլեկտրականության շարժական աղբյուր են տրամադրում միգրանտ աշխատողներին
    •  

  • Այս ծրագիրը նպատակ ունի զարգացնելու որոշ գյուղեր և լուծելու կոնկրետ այդ տեղերին հատուկ սոցիալ-տնտեսական խնդիրներ: Փոփոխություններն իրականացվում են՝ զորացնելով անհատներին և ստեղծելով կենսակայուն լուծումներ:

    KAPSI. փոփոխություն ներքևից՝ արմատներից

    Կապսի գյուղում բնակվող գյուղատնտես Դադասահեբ Քհատարի կյանքը փոխվել է: Սպասման օրերն ավարտվել են: Նա այլևս չի սպասում գյուղ եկող ջրի հսկա մեքենաներին, որպեսզի երկու օրը մեկ 12,000 լիտր ջուր գնի իր կովերի, ընտանիքի և դաշտերի համար: Հիմա նա ջուր է ստանում իր գյուղի ամբարտակներից մեկից, որը կառուցել են «Ապրելու Արվեստի» կամավորները: Կապսին Մահարաշտրա նահանգի այն 1,200 գյուղերից մեկն է, որը շատ առումներով է փոխակերպվել «Ապրելու Արվեստի» կամավորների գործադրած ջանքերի շնորհիվ:

    Գյուղի բնակչությունը 1,700 շունչ է, արտադրական կամ արդյունաբերական գործունեության հնարավորություն ո՛չ այս գյուղում, ո՛չ էլ մոտակա գյուղերում, չկա, իսկ 2000-2003 թվականների երաշտները գյուղի զարգացումը մոտ 20 տարով հետ պահեցին: «Ապրելու Արվեստի» ուսուցիչներից դոկտոր Մահդավ Պոլը, ոգեշնչվելով Շրի Շրի Ռավի Շանկարի մշակած 5H ծրագրով, գյուղապետի և համագյուղացիների հետ միասին որոշեց արմատական լուծում տալ խնդրին: Այսօր գյուղը բարգավաճում է:

    «Սրանից ավելի լավ էլ ի՞նչ կարող է լինել: Հիմա ամեն տեղ ջուր կա: Ջրի մակարդակը բարձրացել է: Երբ հիշում ենք, թե անցյալում ինչ վիճակ էր, ուղղակի հավատներս չի գալիս: Գյուղացու համար բավարար ջուր ունենալուց ավելի լավ ի՜նչ կարող է լինել»:

    դոկտոր Մահդավ Պոլ, «Ապրելու Արվեստի» համակարգող

     

  • Համայնքի զորացումն անհատից է սկսվում: Այս ծրագրի նպատակն է ուժ տալ ամեն մարդու՝ զարգացնելու իր սեփական ներուժը և ոգեշնչել մարդկանց՝ համայնքի համար հանրօգուտ աշխատանք կատարելու:

    Նոր Կյանք - Հայիթի

    Աղքատությունից և բնապահպանական աղետներից տառապող Հայիթիի բնակիչները մեծ հարված ապրեցին 2007թ. հունվարի 12-ի երկրաշարժի պատճառով:

    «Նոր կյանք» ծրագիրը, որը Համաշխարհային բանկի և UNICEF-ի կողմից ճանաչվել էր Հայիթիում առաջնորդության զարգացման լավագույն ծրագրերից մեկը և համաֆինանսավորվում էր ԱՄՆ Զարգացման գործակալության կողմից, 5 տարի շարունակ ամենամսյա կրթական, բնապահպանական և սոցիալական ծրագրերում ներգրավում էր համայնքների 150-200 անդամների և վերապատրաստում էր 20-30 երիտասարդների՝ ապագայում դասընթացավարներ դառնալու համար:

    Ծրագիրն անցկացվել է 2007-2012 թվականներին «Ապրելու Արվեստի» նվիրված կամավորների և ուսուցիչների ջանքերով: «Նոր կյանք» ծրագրի շրջանակներում 19 հոգի վերապատրաստվեց որպես առաջնորդության թեմայով դասընթացավար: 2011-ից սկսած՝ այս մարդիկ Հայիթիում ծառայում են իրենց համայնքներին՝ տրավմայի ապաքինման դասընթացներ անցկացնելով և համայնքների կենսակայուն զարգացման նախաձեռնություններ առաջնորդելով: 2012 թվականից ի վեր նրանք այս ճանապարհներով օգնություն են հասցրել 2000 մարդու:

     

    Արդյունքում

    350 երիտասարդ առաջնորդ

    վերապատրաստվել է:

    19 երիտասարդ

    վերապատրաստվել է որպես դասընթացավար:

    9,867 մարդ (համայնքի բնակիչ)

    տրավմայի հաղթահարման և զորացման հմտություններ է ձեռք բերել:

    602 երիտասարդ

    սեռական կրթություն է ստացել:

    152 խոցելի երեխա

    համայնքի կողմից սատարում է ստացել:

    3,152 երեխա ու չափահաս

    սովորել են աճեցնել սեփական սնունդը:

  • 2003 թվականին Հնդկաստանի Մումբայ քաղաքի համալսարաններից մեկի անցկացրած հետազոտությունը պարզեց, որ նշված հետազոտությանը մասնակցած 1,017 գյուղաբնակ կանանցից միայն հինգը տանը զուգարան ունեն: Մյուսներն այդ նպատակով օգտագործում են դաշտերն ու այլ բաց տարածքներ: Սա «Ապրելու Արվեստ» հիմնադրամին հուշեց զուգարանների կառուցման նախաձեռնություն սկսել, ինչը շատ կարևոր սոցիալական խնդիր է լուծում Հնդկաստանում:

    Մանեկ Չոդհարին գյուղատնտես է, նա իր գործն էր սկսել, սակայն խաբվել էր ու հիասթափություն ապրել: Դառնացած՝ նա թողել էր իր տունը և տրվել խաղամոլությանը: Երբ երեք տարի անց Մանեկը տուն էր վերադարձել, նրա ընկերը նրան ներառել էր «Երիտասարդ առաջնորդների կրթական ծրագրում», որից հետո նա սկսել էր զգալ, որ բացասական տրամադրվածությունը կամաց-կամաց նահանջում է:

    Մանեկը սկսել է դասավանդել գյուղերում և մարդկանց իրազեկել զուգարանների կարևորության մասին: Սկզբում գյուղացիները դիմադրում էին, քանի որ կարծում էին, որ գյուղում զուգարանների տեղադրումը կաղտոտի գյուղը (նրանք հազարամյակներ շարունակ կարիքները հոգացել էին գյուղի մերձակա բնության գրկում): Անհրաժեշտ էր բացատրել նրանց փակ զուգարանների և կոյուղու գաղափարը:

    Նախկինում ընդամենը 3-4 տուն զուգարան ուներ: Այս ծրագրի ընթացքում բոլոր տները զուգարաններ ունեցան:

    «Հատկապես դժվար էր կանանց համար, ովքեր կարիքները հոգալու համար ստիպված էին լինում մայրամուտին սպասել: Գյուղի կանանց համար զուգարանն օրհնություն է»,- ասում է Սուրատ գյուղի բնակիչ Գովինդ Բհայը:

    «Մենք առաջ ընտրություն չունեինք այն հարցում, թե որտեղ հոգալ մեր կարիքները: Դաշտերում կամ այլ բաց տարածություններում միշտ վախի մեջ էինք, որ ինչ-որ մեկը կտեսնի, կնվաստացնի կամ կվիրավորի մեզ: Մեր առողջական խնդիրներից շատերն ուղղակի վերացան զուգարանների տեղադրումից հետո»: -Գանգամմա, նա դարձավ մի ծրագրի շահառուն, որի շրջանակում 175 զուգարան կառուցվեց:

  • 5H ծրագրի կարևորագույն բաղկացուցիչներից մեկը երիտասարդների առաջնորդությունն է: Տարբեր ծրագրերի միջոցով երիտասարդներին խրախուսում են զարգացնել իրենց հմտություններն ու կարողությունները և պատասխանատվություն ստանձնել իրենց համայքների համար:

    Այս անգամ՝ Աֆրիկայում

    Առաջին Saka iSouth Africa (Կառուցենք Հարավային Աֆրիկան) ծրագրի թիմը երիտասարդների հետ դասընթացներ է անցկացրել 2004-ին: Մասնակից երիտասարդները եկել էին երկրի բոլոր կողմերից՝ Քեյփթաուն, Գոտենք, Մպումալանգա և ՔվաԶուլու Նատալ. նրանցից 40-ն ավարտեցին երիտասարդների առաջնորդության ծրագիրը:

    Հարավաֆրիկյան Հանրապետության բնակավայրերում աշխատում են շնչառական յոգայի և մանկական յոգայի ուսուցիչներ: Saka iSouth Africa նախագծի մասնակիցները վերապատրաստվել են ոչ միայն առաջնորդության թեմայով, այլև խորացված ուսուցում են ստացել օրգանական գյուղատնտեսության, հաղորդակցության և ինքնագնահատականի, ծրագրերի կառավարման, ծրագրային առաջարկներ գրելու, UBUNTU-ի, ժողովրդավարության և քաղաքացիության, աղբի կառավարման և տարբեր այլ թեմաներով, որոնց օգնությամբ կարողացել են զարգացնել իրենց լավագույն որակները:

    Երիտասարդներն իրենց բնակավայրերում հիմնադրել են համակարգչային ուսուցման կենտրոն, մարինացված բանջարեղենի արտադրություն, մոզաիկայի պատրաստում, օրգանական այգեգործություն և այլն: