«Յուրաքանչյուր հանցագործի ներսում օգնություն աղերսող զոհ է: Նա տգիտության, նեղմտության և գիտակցության պակասի զոհ է: Սթրեսը, կյանքի նկատմամբ լայնախոհ մոտեցման պակասը, չհասկացված լինելը և վատ հաղորդակցությունը հանգեցնում են հասարակության մեջ բռնության մակարդակի աճին»:
~ Շրի Շրի Ռավի Շանկար
Բանտերի ծրագրի նպատակն է վերափոխել քրեական արդարադատության համակարգում աշխատող կամ դատապարտված անձանց՝ հանցագործների, իրավապահների և նրանց զոհերի կյանքը: Ծրագիրն իրականացվում է փորձաշրջանային կենտրոնների, ընտանիքի և անչափահասների գործերով դատարանների, քրեակատարողական հաստատությունների տնօրինության և ուղղիչ աշխատանքների պատասխանատուների, ինչպես նաև իրավապահ բաժանմունքների հետ համագործակցությամբ:
Բանտերի ծրագրի հիմքում այն գաղափարն է, որ ոչ ոք ի սկզբանե «վատը» չէ, սակայն, չկարողանալով կառավարել արտաքին սթրեսավորող հանգամանքները, որոշ մարդիկ հանցանքի ճանապարհն են բռնում: Անազատության պայմաններում բռնի հակումներն ու բացասական էմոցիաները սրվում են՝ է՛լ ավելի վնասելով բանտարկյալների հոգեկան վիճակը:
Բանտերի ծրագիրը ուսուցանում է հմտություններ, որոնք նվազեցնում են սթրեսը, ապաքինում են տրավմաները և կիրառական գիտելիք են տրամադրում՝ բացասական էմոցիաները կառավարելու համար, որպեսզի անձը կարողանա առավելագույնս զարգացնել իր ներուժը և այն դրական կերպով օգտագործի հասարակության մեջ:
Արդյունքում
Գործում է ավելի քան 65 երկրներում
և շարունակում է աճել:
Այս ծրագիրն արդեն իրագործվել է
Հնդկաստանի 100-ից ավելի բանտերում:
Ավելի քան 800,000 բանտարկյալներ
վերափոխվել են այս ծրագրի արդյունքում:
Մի քանի պատմություն
- Հնդկաստան
- Արգենտինա
- Հարավաֆրիկյան հանրապետություն
- Թայվան
- ԱՄՆ
1999 թվականից ի վեր Հնդկաստանում ավելի քան 120,000 բանտարկյալներ մասնակցել են Բանտերի ծրագրին և բավականին լավ արդյունքներ արձանագրել: Տիհարի բանտում, որն ամենամեծն է Ասիայում, ծրագրին մասնակցել է ավելի քան 48,000 բանտարկյալ և բանտի անձնակազմի 130 աշխատակից: Առ այսօր ամսական երկու դասընթաց է իրականացվում, անցկացվում են նաև շաբաթական պարապմունքներ ծրագիրն ավարտածների համար:
«Ես չափազանց հոռետես էի, երբ ծանոթացա «Ապրելու Արվեստի» հիմնարար ծրագրին: Այն մեծ բացահայտում էր ինձ համար. այն բացեց աչքերս: Ինչպես որ բաց էի թողել ազատ արձակվելու երազանքներս, այնպես էլ բաց թողեցի բանտից այլևս երբեք դուրս չգալու վախը»: Սունիլ, նախկին բանտարկյալ
«Բանտարկյալներն ու բանտի աշխատակիցները հսկայական օգուտ են քաղել ֆիզիկական, մտավոր, հոգևոր և սոցիալական բարօրության առումներով»,- Դ.Ռ. Կարտիկեյան, Մարդու իրավունքների ազգային հանձնաժողովի նախկին գլխավոր տնօրեն
SRIJAN (Social Rehabilitation of Inmates in Jail and Aiding the Needy / Բանտարկյալների սոցիալական վերականգնում և աջակցություն կարիքավորներին) ծրագիրը մշակվել է թաքնված տաղանդներն օգտակար հունով ուղղորդելու համար: Այն թույլ է տալիս բանտարկյալներին ոչ միայն արտահայտելու իրենց ստեղծագործականությունը սթրեսազերծման միջոցով, այլև նրանց փոխանցում է մի շարք հմտություններ՝ արժանավայել ապրուստ վաստակելու համար: Վերապատրաստվել է ավելի քան 1800 բանտարկյալ և 1300 նախկին զինյալ, ովքեր հնարավորություններ են ստացել վերականգնելու իրենց ինքնագնահատականը: Ծրագրի ընթացքում արտադրվում են տարբեր իրեր՝ թղթե տոպրակներ, գրասենյակային պարագաներ, լամպեր, լուսանկարի շրջանակներ, արկղեր: Հետո դրանք մատակարարվում են տարբեր ընկերությունների և խանութների, ինչպես նաև արտահանվում են այլ երկրներ:
Ասամի Տինսուկիա բանտում գործող SRIJAN ծրագիրը բանտարկյալներին առաջարկում է էլեկտրականության հետ աշխատելու և փականագործության դասընթացներ: Իսկ Բանգալորի Կենտրոնական բանտում գործող «Պունարնավա» ծրագիրն աջակցում է 45 կին բանտարկյալի՝ հոտավետ փայտիկներ, նվերի պարագաներ ու հագուստ պատրաստելու և վաճառելու գործում:
2006 թվականից ի վեր հազարավոր արգենտինացի բանտարկյալներ մասնակցել են «Ապրելու Արվեստի» ծրագրերին, այդ թվում՝ մեդիտացիայի խորացված դասընթացներին և ուսուցիչների վերապատրաստման նախնական դասընթացին: Ծրագրում ներգրավված են 15 բանտեր Բուենոս Այրեսի մարզից, 2-ը՝ Մենդոզայից, Չակոյի, Տուկումանի, Ռիո Նեգրոյի, Սանտա Ֆեի և Տիեռա դել Ֆուեգոյի բանտերը: Բանտերից մեկում գործում է «Ապրելու Արվեստի» խմբակ, որի տարածքում բանտարկյալներն անում են իրենց ամենօրյա վարժանքներն ու մեդիտացիաները:
2002 թվականից ի վեր ծրագրում ներգրավվել է Հարավաֆրիկյան հանրապետության 11 բանտերի ավելի քան 9,000 բանտարկյալ: Հարավային Աֆրիկայի ուղղիչ ծառայությունների առաջարկի հիման վրա ծրագիրը տարածվել է նաև Զիմբաբվեում, Թանզանիայում և Քենիայում:
Բանտարկյալների վարքի և առողջության վրա Բանտերի ծրագրի ազդեցությունը գնահատող հետազոտությունը ցույց է տվել բանտարկյալների շրջանում զայրույթի և ագրեսիայի մակարդակի զգալի նվազում: Մասնակիցների՝
- 75.6%-ը հաստատել է զայրույթի մակարդակի առումով ընդհանուր բարելավում
- 68.3%-ն ասել է, որ բարելավվել է մտքի հստակությունը
- 75.6%-ը նկատել է էներգիայի աճ, իսկ 2%-ը ոչ մի փոփոխություն չի նկատել
- 78%-ի քնի որակը բարելավվել է
2004 թվականին Թայվանի հետխնամային ասոցիացիայի միջոցով Բանտերի ծրագիրը սկսել է իրականացվել Թայպեի Թու-Չեն կալանավայրում: Մեկ տարվա ընթացքում մոտ 1000 բանտարկյալ է մասնակցել ծրագրին, իսկ այժմ ծրագիրը կանոնավոր կերպով իրականացվում է Թայպեի Թու-Չեն և Թայչունգ կալանավայրերում: Ծրագրի արդյունավետության մասին հետազոտության համաձայն՝ բանտարկյալների ավելի քան 80%-ի մոտ գրանցվել է մտքի հստակություն, ավելի բարձր էմոցիոնալ կայունություն և քնի բարելավում:
2001 թվականից ի վեր Լանկաստերում (Կալիֆորնիա) Բանտերի ծրագրին զուգահեռ հետազոտություն է անցկացվել նաև 13-18 տարեկան բանտարկյալների շրջանում. նրանք հիմնականում դատապարտված են եղել ծանր հանցագործությունների համար՝ սպանություն, բռնաբարություն, հրազենի կիրառում, զինված հարձակում, ահաբեկչական սպառնալիքներ այլոց նկատմամբ: Հետազոտությունը ցույց է տվել անհանգստության ու տագնապի մակարդակի զգալի նվազում, ինչն էլ իր հերթին հանգեցրել է նախկինում առկա զայրույթի, վախի և դրանց արդյունքում ձևավորվող վարքագծի մեղմմանը: Անչափահասների ներգրավվածությունը հանցածին միջադեպերին զգալիորեն պակասել է դասընթացներին հաջորդող մոտ չորս ամիսների ընթացքում: Բանտի անձնակազմը զեկուցել է, որ այն երեկոները, երբ Սուդարշան Կրիյա կամ մեդիտացիա է անցկացվում, գիշերային միջադեպեր ու խախտումներ չեն լինում: Եվ այս փոփոխությունները պահպանվել են նաև բանտի տնօրենի ու անձնակազմի փոփոխման պարագայում՝ չնայած այդ ընթացքում անձնակազմի թվի նշանակալի պակաս է եղել:
«Կոպիտ, զայրացած կեցվածքով, հանցավոր մոտեցումներով բանտարկյալները շաբաթվա վերջին վերափոխվեցին երջանիկ, ժպտադեմ պատանիների... Իմ աշխատանքային փորձի 33 տարիների ընթացքում երբևէ նման բան չէի տեսել»: - Վիլյամ Ռիչարդսոն, Լոս Անջելեսի զայրույթի կառավարման ծրագրի նախկին տնօրեն, Մայքլ Սմիթ բանտ, Ֆրանսիս Սկոբե բանտ, Լանկաստեր, Կալիֆորնիա