«Ապրելու Արվեստ»
ներածություն և առաքելությունը
«Ապրելու Արվեստ» հիմնադրամը շահույթ չհետապնդող, կրթական և մարդասիրական կազմակերպություն է՝ հիմնադրված 1981թ. ճանաչված հոգևոր ուսուցիչ և հասարակական գործիչ Շրի Շրի Ռավի Շանկարի կողմից: «Ապրելու Արվեստի» ծրագրերն առաջնորդվում են իր հիմնադրի փիլիսոփայությամբ՝ «Մինչ մեր միտքն ազատ չլինի սթրեսից և մեր հասարակությունը՝ բռնությունից, չենք կարողանա աշխարհում հասնել խաղաղության»:
«Ապրելու Արվեստի» համաշխարհային համայնքը բազմազան է և ներառում է տարբեր ազգությունների, կրոնների, սեռերի ու սոցիալական խավերի մարդկանց:
Մամուլ
«... խորը շնչառությունն ու յոգայի լավ ձգումները կարող են օգնել ձեզ և ձեր բիզնեսին»
«... ֆիզիկական, մտավոր և զգայական մակարդակներում երիտասարդացնել մասնակիցներին» Շրի Շրի Ռավի Շանկար
«... նպատակ ունի ոչ միայն թեթևացնել ամենօրյա սթրեսը, այլև ազատել այն բացասական զգացմունքներից, որոնք առանց ձեր գիտակցելու էլ շարունակում են ազդել ձեզ վրա»
«... հնարավոր է՝ «Ապրելու Արվեստն» ամենաարագ զարգացող հոգևոր պրակտիկան է մեր մոլորակի վրա»
«... շնչառական վարժություններն էականորեն նվազեցնում են հետտրավմատիկ սթրեսը (PTSD) վետերանների մոտ»
«... շատերը հաստատել են քնի բարելավում, ինքնագիտակցության աճ և նախադաշտանային սինդրոմի (PMS) ախտանիշերի թեթևացում
70-ից ավելի անկախ հետազոտություններ բացահայտել են «Երջանկություն» ծրագրի ընթացքում ուսուցանվող շնչառական տեխնիկայի տարատեսակ օգուտները
Հանրօգուտ նախաձեռնություններ
Կերտել ներդաշնակություն բազմազանության մեջ և սերմանել խաղաղության մշակույթ
Մեկ տեսել ենք, թե ինչպես են ապստամբների խմբերը վայր դնում զենքն ու ընտրում ոչ-բռնության ճանապարհը, աշխատել ենք հանուն խաղաղության՝ պատերազմից մասնատված տարածքների հենց սրտում և ոգեշնչել ենք միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում՝ կիսելու մեկ համամարդկային ընտանիքի մեր տեսլականը:
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ