Կանանց զորացումը

Կանայք, մասնավորապես նրանք, ովքեր ապրում են գյուղական շրջաններում, առանձնահատուկ խնդիրների են բախվում:

«Ապրելու Արվեստն» օգնում է դիմակայելու խնդիրներին և զորացնում է կանանց հետևյալ երեք գործիքների միջոցով.

- Անհատին հզորացնելով
- Համայնքի զգացողություն ստեղծելով
- Օգնելով՝ գտնել այնպիսի գործ, որը կօգնի բացահայտելու սեփական ներուժը

Հատուկ ուշադրություն է դարձվում գյուղական բնակավայրերում ապրող կանանց: Գյուղացի կանայք գյուղական համայնքների հիմքն են, և մեր մոտեցումը նպատակ ունի փայփայելու նրանց ներքին ուժը, մեծացնելու ստեղծագործականությունն ու բարձրացնելու ինքնագնահատականը: Ավելին, կանայք կարող են դառնալ խաղաղության գործորդներ և փոխել իրենց ընտանիքները, համայնքը և ողջ հասարակությունը:

«Ապրելու Արվեստն» աշխատում է տարբեր գործընկերների հետ՝ կանանց զորացման ուղիներ գտնելու համար, այդ թվում՝ կանանց խնդիրների վերաբերյալ համընդհանուր իրազեկման և կին առաջնորդներ ձևավորելու հնարավորություններ ստեղծելու միջոցով:

Համընդհանուր իրազեկում

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցությամբ «Ապրելու Արվեստն» աշխատում է իգական սեռի պտուղների ֆետիցիդի (պտղի իգական սեռով պայմանավորված՝ հղիության արհեստական ընդհատման) երևույթը կրթության միջոցով վերացնելու ուղղությամբ: «Ապրելու Արվեստը» երկու տարին մեկ կազմակերպում է Կանանց կոնֆերանս՝ մի հարթակ է կանանց համար՝ քննարկելու բազմաթիվ կարևոր հարցեր և ոգևորելու միմյանց՝ փոխելու աշխարհը:

Տնտեսապես հզորացում

Ինքնաբավ համայնքներ ունենալու համար մի քանի ծրագրեր են սկսվել, որոնք նպատակ ունեն գյուղաբնակ կանանց ներգրավել եկամուտ ունեցող գործունեության մեջ: Այդ կանանց տարբեր հմտություններ են ուսուցանվել, ինչպես, օրինակ՝ կարուձևի, ասեղնագործության, հյուսքի և այլն: Ագարբատին՝ հոտավետ փայտիկներ փաթաթելը, գյուղի կանանց համար իրենց ապրուստը վաստակելու բավականին հարմար ու հեշտ տարբերակ է:

Աջակցություն է տրամադրվել նաև Ինքնօգնության խմբեր հիմնելու համար, որտեղ զբաղվում են սննդի վերամշակմամբ, պայուսակների պատրաստմամբ, դերձակությամբ ու ասեղնագործությամբ:

Որպես աջակցման մեխանիզմ՝ հիմնվել է Վիշալակշմի կոոպերատիվ համայնքը: Այն 300-ից ավելի անդամ ունի, ովքեր հիմնականում ոչ-արտոնյալ խավերից են և բիզնես-գաղափարներ իրագործելու երազանքներ ունեն: Այս նախագծի շրջանակում ցածր տոկոսադրույքով տարբեր վարկեր են տրամադրվում կոոպերատիվի անդամներին, որպեսզի վերջիններս ավելի հեշտությամբ կարողանան աշխատանք ստեղծել իրենց համար:

Հնարավորություններ

Բյուրավոր հանրօգուտ նախագծերի միջոցով կանայք հնարավորություն են ստացել ոտքի կանգնելու և առաջնորդություն ստանձնելու. դրանցից են բանտերի, ահաբեկիչների վերափոխման, կանանց խնդիրների, բնապահպանական պայքարների, գյուղական շրջանների վերափոխման նախագծերը:

Արդյունքում

500 գյուղաբնակ կին

դերձակություն է սովորել Օդիշա և Ասամ նահանգներում:

Ավելի քան 623 Ինքնօգնության խմբեր

են ձևավորվել, որոնք զբաղվում են սննդի վերամշակմամբ, պայուսակների պատրաստմամբ, դերձակությամբ ու ասեղնագործությամբ:

5,000 գյուղաբնակ կին

մասնագիտական տեխնիկական հմտություններ է ձեռք բերել:

Շուրջ 100,000 մարդ

իրազեկվել և զգայունություն է ձեռք բերել հղիության շրջանում պտղի սեռի թեստավորման հարցում:

Մոտ 150,000 մարդ

իրազեկվել և զգայունություն է ձեռք բերել ընդդեմ մանկական ամուսնությունների:

200-ից ավելի գյուղաբնակ կին

Բանգալորի «Ապրելու Արվեստի» միջազգային կենտրոնի շրջակա գյուղերից սովորել են ագարբատի (հոտավետ փայտիկներ) փաթաթել:

Կանանց կոնֆերանս

անցկացվում է երկու տարին մեկ անգամ և մեկտեղում է տարբեր ասպարեզներում գործող կանանց:

 

Մի քանի պատմություն

  • Հնդկաստան
  • Իրաք
  • Զիմբաբվե
  • Կանայք առաջնորդություն են ստանձնում
  • VISTA ծրագիրը ստեղծվել է բռնության ենթարկված, վատ առողջական վիճակում գտնվող, անգրագետ կանանց զորացնելու համար: Այն սկսվել է 1985-ին Բանգալորի մոտակայքում: Ծրագիրը տեխնիկական կրթություն է տրամադրում կանանց՝ ուսուցանելով դերձակություն և ասեղնագործություն, ինչպես նաև սովորեցնում է գրել-կարդալ և հիմնարար գիտելիք է տրամադրում առողջության ու հիգիենայի մասին: Դասընթացներից հետո շատերն աշխատանքի են անցնում տեղի հագուստի արդյունաբերության ձեռնարկություններում, ուրիշներն էլ աշխատում են տնից՝ ավելացնելով ընտանիքի եկամուտը: Երեսուն գյուղերում բնակվող 2000-ից ավելի կանայք մասնակցել են բազմաթիվ կրթակարգերից բաղկացած այս ծրագրին:

  • Դերձակության ուսուցման ծրագիրը կանանց հմտություններ է սովորեցնում՝ իրենց սեփական բիզնեսը սկսելու և Իրաքի տնտեսական վերակառուցմանը մասնակցելու համար: Ծրագիրն ավարտողները կազմակերպում են շուկաներ՝ իրենց աշխատանքի արդյունքները ցուցադրելու և վաճառելու համար: Շուկաները հնարավորություն են տալիս ոչ միայն վաճառելու պատրաստված ապրանքները, այլև կիրառելու մարքետինգի և կառավարման ոլորտում ձեռք բերված գիտելիքները, ներգրավելու համայնքի այլ անդամներին:

  • 60-80 կին վերապատրաստվել է՝ գետնանուշի կարագի մեքենան գործածելու համար, ինչը կարագը ձեռքով պատրաստելու համեմատ ավելի արդյունավետ ու հարմար է: Կանայք նաև փաթեթավորում և վաճառում են իրենց պատրաստած կարագը: Սա շատերին օգնել է ինքնավստահություն ձեռք բերել և տնտեսապես անկախանալ: Շատերն առաջին անգամ ի վիճակի են եղել վճարել իրենց երեխաների կրթության համար, շատերի ամուսիններն էլ, ոգևորվելով, հող են տրամադրել կանանց՝ գետնանուշ աճեցնելու համար:

  • 2001 փետրվարին Մահարաշտրա նահանգի Վարվարհիր գյուղում «Ապրելու Արվեստը» սկսեց գյուղական զարգացման 5H ծրագիրը: Արդյունքում գյուղի 400 կին բարձրաձայնեց ալկոհոլից և գուտկայից կախվածության մասին (գուտկան ընդեղենի տեսակների, ծխախոտի և համեմունքների խառնուրդ է): Այսօր գյուղում ալկոհոլն արգելված է, և արդյունքում ընտանեկան բռնությունը զգալիորեն պակասել է: